Հայաստան, 0008, Երևան Դավիթ Բեկի փող., 140 շենք (Էրեբունի վարչ. շրջան)

E-mail:sales-maer-plast@yandex.com, +374-10-573130

Բարի գալուստ MayerPlast

2008 թվականին հիմնադրված ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ ընկերությունն իր գործունեության 13 տարիների ընթացքում կատարած բարեխիղճ, պրոֆեսիոնալ աշխատանքի, բարձրորակ արտադրանքի թողարկման և գնային ճկուն քաղաքականության շնորհիվ մեծ հեղինակություն, ճանաչում և հարգանք է վայելում ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ Արցախի Հանրապետությունում: 2015թ.-ից մինչ օրս ընկերության արտադրանքն արտահանվում է նաև Վրաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: 2016թ. -ին կորեական նոր հոսքագծերի և տեխնոլոգիաների ներդրումը ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ-ին նոր հնարավորություններ ընձեռեց: Այստեղ աշխատում են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր իրենց գործը կատարում են մեծ նվիրումով և պատասխանատվությամբ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ թողարկված հայկական արտադրանքը մեծ ճանաչում ունենա և բարձր գնահատվի հայ սպառողի կողմից։ ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ ընկերությունը զբաղվում է պոլիէթիլենային և պլաստիկ խողովակների, կցամասերի (ֆիտինգների) և այլ պարագաների արտադրությամբ և մանրամեծածախ վաճառքով: Արտադրվում են 16 մմ-ից մինչև 630 մմ տրամաչափի պոլիէթիլենային, 50մմ-ից մինչև 200 մմ տրամաչափի պոլիվինիքլորիդային և պոլիպրոպիլենային խողովակների, ինչպես նաև 50 մմ-ից մինչև 200 մմ տրամաչափի պոլիպրոպիլենային և պոլիվինիքլորիդային կոյուղու դետալներ: Թողարկվող տարբեր չափսերի պոլիմերային և պլաստմասե խողովակները, համակցող դետալները, խմելու ջրի բարձր ճնշումային, ոռոգման ջրի ցածր ճնշումային տարբեր տրամաչափերի պոլիէթիլենից խողովակները, կցամասերը,ինչպես նաև ջեռուցման համակարգի, գազամատակարարման և ջրամատակարարման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներն աչքի են ընկնում որակական բարձր հատկություններով: Խողովակաշարերի լայնածավալ համակարգերը, ինչպես նաև համակցող դետալների ամենալայն ընտրանին կգոհացնի յուրաքանչյուր գնորդի: ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ ընկերությունը համագործակցության է հրավիրում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր զբաղվում են շինարարական աշխատանքներով։ Ձեր ընտրությունում նախապատվությունը տվեք հայկականին և համոզվեք, որ այն ոչնչով չի զիջում ամենահայտնի ֆիրմաների արտադրանքին։ ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ՝ բարձր որակ, հուսալիություն և կայունություն։

Մեր գլխավոր առաքելությունն է Հայաստանի սպատողին ներկայացնել բարձրորակ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք, ինչպես նաև դուրս գալ ԵԱՏՄ և միջազգային շուկաներ

Մեր գլխավոր արժեքներից է ստեղծել էկոլոգիապես մաքուր արտադրանք, ստեղծել էներգայող համակարգեր, ինչպես նաև ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր ՀՀ-ում